Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67 հոդվածի 3-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 03 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. 2024 թվականի նոյեմբերի 18-ին կայացած՝ համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0091-0069 կադաստրային ծածկագրով 0.07 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի աճուրդ վաճառքում առավելագույն գին առաջարկած Մարատ Մանվելի Մկրտչյանի հետ (անձնագիր՝ 009395211) կնքել առուվաճառքի պայմանագիր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: