Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912 որոշմամբ հաստատված կարգի 33 կետի <<զ>> ենթակետով, 33.1 կետի <<բ>> ենթակետով 33.2 կետով հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը և կառույցներն իրականացրած անձի դիմումը, Գառնի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղում գտնվող, համայնքային սեփականություն համարվող 07-026-0151-0037-ից կադաստրային ծածկագրով օրինականացված ինքնակամ կառույցն ու համապատասխան հողամասը նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքի կարգով վաճառել տվյալ կառույցն իրականացնող Հայկ Դանիելի Տոնոյանին:
2. Ուղղակի վաճառքի գին սահմանել Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված կարգով. (հող 0.06583 հա արժեքը 1236090 ՀՀ դրամ, շենք.շինության 100.93քմ արժեքը 1291710 ՀՀ դրամ)
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |