Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով, ավագանին որոշում է.
1. Քաղաքացի Կարապետ Վոլյաի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի 07-026-0213-0119 կադաստրային համարի գյուղատնտեսական արոտավայր նշանակության 0.07125 հա փոխադրել հասարակական կառուցապատման, նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ համաձայնեցնելով այն Գառնի համայնքի գողթ գյուղի ավագանու 27 ապրիլի 2020թվականի N 15-Նգլխավոր հատակագծին,
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: