Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի, որոշում եմ.
1. Գառնի համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 04-ի <<Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փաստացի օգտագործման չափով ճանաչելու մասին>> թիվ 934 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
որոշման 1-ին կետում <<07-026-0214-0011>> կադաստրային ծածկագրի փոխարեն գրել <<07-026-0214-0047 կադաստրային ծածկագրից>> բառերն ու թվերը:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: