Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 349
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2024 թվականի N 349

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, հիմք ընդունելով կադաստրի կոմիեում հաշվառված լինելու վերաբերյալ թիվ 2024BL8GUE տեղեկանքը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վահան, Սիրվարդ, Գեղանուշ և Սյուզաննա Հայրապետյաններին  սեփականության իրավունքով պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում  գտնվող, 07-021-0033-0061 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման  հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.

1. Վահան, Սիրվարդ, Գեղանուշ և Սյուզաննա Հայրապետյաններին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, 07-021-0033-0061 կադաստրային ծածկագրով 0.16833 հա հողամասում ինքնակամ կառուցված 164.8քմ արտաքին մակերեսով  բնակելի տունը, 74.0քմ արտաքին մակերեսով կիսանկուղը, 73.1քմ արտաքին մակերեսով բաց պատշգամբը, 73.04քմ մակերեսով ծածկը, 27.92քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 25.78քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը և 1.0քմ մակերեսով պարիսպը  համարել օրինական:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինությունները կառուցվել են 2001թվականի մայիսի 15-ից առաջ, շինությունների օիրնականացման համար գումար չի գանձվում: 

2.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner