Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2024NKNUWD ծածկագրի և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով Լենա Գևորգյանին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում Ազատամարտիկների խճուղի թիվ 7/7 հասցեում գտնվող, 07-021-0305-0030 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1.Լենա Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 50.6 քմ արտաքին մակերեսով նկուղը, 296.9քմ արտաքին մակերեսով կիսանկուղը, 268.1քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 268.1քմ արտաքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը, 51.4քմ արտաքին մակերեսով գմբեթը, 70.8քմ արտաքին մակերեսով հարթակ/աստիճանը, 53.46քմ արտաքին մակերեսով բաց պատշգամբը, 13.7քմ արտաքին մակերեսով օժանդակ շինություը, 12.65քմ արտաքին մակերեսով շվաքարանը, 5.2քմ արատքին ամեկերեսով պարիսպը համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105207212 հաշվեհամարին 1803990 /մեկ միլիոն ութ հարյուր երեք հազար ինը հարյուր ինսուն/ ՀՀ դրամ մուծելուց հետո:
2.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: