Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143 -րդ հոդվածի պահանջներով. Գառնի համայնքի ավագանին որոշում է. 1. Գառնի համայնքին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գողթ գյուղի 07-026-0105-0065 կադաստրային համարի 0.11073 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող, արոտավայր հողատեսքը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ ջերմոց, կառուցման նպատակով:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում |