Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի և կադաստրի պետական կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2025BBETKV հաշվառման ծածկագրի՝ որոշում եմ`.
1.Համայնքային սեփականություն հանդիսացող, 07-026-0122-0087 կադաստրային ծածկագրով 0.3000 հա գյուղատնտեսական արոտավայր հողամասում Արտակ Ղազարյանի կողմից ինքնակամ կառուցված 123.42 քմ արտաքին մակերեսով 1-ին հարկը, 151.35քմ արտաքին մակերեսով 2-րդ հարկը, 29.87քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 36.91քմ և 49.52քմ արտաքին մակերեսներով անասնաշենքերը, 8.21 քմ արտաքին մակերսով օժանդակ շինությունը, 14.08քմ արտաքին մակերեսով լողավազանը, 2.48քմ, 2.79քմ և 0.59քմ մակերսներով աստիճանավանդակները, 23.13քմ մակերեսով ծածկը և 7.27քմ մակերեսով հենապատը ճանաչել որպես համայնքային սեփականություն:
2. Որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: