Համաձայն Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 30-ի <<Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքը (Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան և Ողջաբերդ բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-9 համակցված տարածական պլանավորման նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով>> թիվ 122-Ն որոշման՝ որոշում եմ.
1.Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0039-0029 կադաստրային ծածկագրով 0.00124 հա հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ նշանակությունից փոխել բնակավայրերի հասարակական կառուցապատատման գործառնական նշանակության:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: