Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայասատանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 50-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 210-րդ և 211- րդ հոդվածներով և հաշվի առնելով «Էկո վիլ» ՍՊԸ-ի դիմումը Էլեկտրահաղորդման օդային գծեր անցկացման սպասարկման, շահագործման և վերանորոգման համար սերվիտուտի իրավունքով հողամաս տրամադրելու անհրաժեշտությունը. Ավագանին որոշում է. 1. «Էկո վիլ» ՍՊԸ-ին տրամադրել սահմանափակ օգտագործման իրավունք /սերվիտուտ/ Գառնի համայնքի Գառնի բնակավայրում գտնվող՝ 0.16172 հա կադաստրային ծածկագիր 07-021-0266-0096, 0.01195 հա կադաստրային ծածկագիր 07-021-0239-0005 և 0.20213 հա կադաստրային ծածկագիր 07-021-0237-0116 մակերեսով հողամասերի նկատմամբ, Էլեկտրահաղորդման օդային գծեր համար, համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:
2. Համայնքի ղեկավարին՝համայնքային սեփականություն համարվող հողամասերից «Էկո վիլ» ՍՊԸ-ի հետ կնքել սահմանափակ օգտագործման իրավունքի /սերվիտուտ/ պայմանագիր 10 տարի ժամկետով, երկարացնելու հնարավորությամբ, տարեկան վարձավճար սահմանելով 0,16172հա կադաստրային ծածկագիր 07-021-0266-0096 100000 /Մեկ հայրուր հազար/ ՀՀ դրամ 0,20213հա կադաստրային ծածկագիր 07-021-0237-0116 150000 /Մեկ հայրուր հիսուն հազար/ ՀՀ դրամ, 0,01195հա կադաստրային ծածկագիր 07-021-0239-0005 50000 /Հիսուն հազար/ ՀՀ դրամ: |