Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 05
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

24 նոյեմբերի 2023 թվականի N 05

«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու որոշման նախագծը հաստատելու վերաբերյալ հանրային քննարկումը

2023 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայքի վարչական շենքում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու որոշման նախագծը հաստատելու վերաբերյալ հանրային քննարկումը:

Բաց լսումների բացման խոսքով հանդես եկավ աշխատակազմի քարտուղար` Լիպարիտ Թադևոսյանը,  ով մասնավորապես նշեց, որ   2023 թվականի  նոյեմբերի   24-ի   բաց լսումների համար հիմք է   հանդիսացել  համայնքի  ղեկավարի  2023 թվականի  նոյեմբերի 02–ի  № 1069  որոշումը, ըստ որի համայնքապետարանի տեղեկատվական կառավարման համակարգում   տրվել է հրավերի հայտարարություն: 

Մուտքի խոսքով հանդես եկավ ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայքիղեկավար Տիգրան Պողոսյանը, ապա խոսքը տրամադրեց  «Ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման» բաժնի պետ՝ Արփենիկ Բաղդասարյաինին:

Լսումներիընթացքում, «Ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման» բաժնի պետ՝ Արփենիկ Բաղդասարյանի կողմից ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու որոշման վերաբերյալ ընդհանրական տեղեկատվություն:

«Ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման» բաժնի պետ՝ Արփենիկ Բաղդասարյաի կողմից ներկայացվեց Գառնի համայնքի 2024 թվականի բյուջեի նախագշում արված փոփոխությունները:

Խոսվեց նաև Գառնի համայնքի 2024 թվականի բյուջեով կատարվող ծախսերի մասին:

Այնուհետև, աշխատակազմի քարտուղար՝ Լիպարիտ Թադևոսյանի կողմից  ներկաներին ներկայացվեց, որ Գառնի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ կամ առարկություններ՝  իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից չեն ներկայացվել:

Տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակություն Գառնի համայնքի ղեկավար՝ Տ. Պողոսյանի և լսումների ներկաների միջև:

Բաց լսումները ավարտվեցին ժամը  16.55-ին :

Լսելով վերոգրյալը, հանրային լսման մասնակիցները առարկություններ չհայտնեցին և կարևորելով ծրագրերի իարկանացումը, տվեցին իրենց համաձայնությունը՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու որոշումը հաստատելուն:



Կից փաստաթղթեր՝
(1.49 Մբ)
(1.54 Մբ)
(621.14 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner