Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Վահագն Էդվարդի Կակոսյանի դիմոմ խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Վահագն Էդվարդի Կակոսյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Հացավան գյուղումգտնվող 07-041-0110-0003 կադաստրային ծածկագիր 1.1327 հա մակերեսով գյուղատնտեսական վարելոհող հողատեսքին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական այլ հողեր 07-041-0110-0027 կադաստրային ծածկագրի այլ հողատեսք՝ 0.08305 հա մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ հողամասի ընդլայնման նպատակով |