Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով հաստատել ստորև նշված ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը՝
1. «Գառնի համայնքի ճանապարհների ասֆալտապատում»:
2. «Գառնի համայնքի ճանապարհային լուսավորության անցկացման աշխատանքներ».
3. «Գառնի համայնքի ջրագծերի կառուցում».
4. «Գառնի համայնքում գազաֆիկացման աշխատանքների իրականացում».
2. Սահմանել, որ վերոնշյալ ծրագրերի իրականացման և համայնքային ներդրում կատարելու համար համայնքի 2024 թվականի բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսվում են հետևյալ չափերով՝
1. «Գառնի համայնքի ճանապարհների ասֆալտապատում» ծրագրի համար՝ նախատեսված ծախսերի 65 տոկոսը
2. «Գառնի համայնքի ճանապարհային լուսավորության անցկացման աշխատանքներ» ծրագրի համար՝ նախատեսված ծախսերի 55 տոկոսը
3. «Գառնի համայնքի ջրագծերի կառուցում» ծրագրի համար՝ նախատեսված ծախսերի 35 տոկոսը.
4. «Գառնի համայնքում գազաֆիկացման աշխատանքների իրականացում» ծրագրի համար՝ նախատեսված ծախսերի 65 տոկոսը
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից |