Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Ատոմ Գևորգյանի դիմումը, համայնքի ավագանին որոշում է.
1.Քաղաքացի Հենրիկ, Ատոմ, Շմավոն, Հեղինե Գևորգյաններին համասեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0296-0005 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության 0.2324 հա մակերեսով հնդավոր հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակությանհողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ չրանոց, սառնարան և պահեստ կառուցման նպատակով:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: