Այսօր: Ուրբաթ, 10 Հունվարի 2025թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



09 հունվարի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 3, 33, 34 և 35-րդ կետերի, հիմք ընդունելով կադաստրի պետական կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 20247AN9BD ծածկագիրը և հաշվի առնելով, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղի 4-րդ թաղամասի 4-րդ փողոց, 5/1 հասցեում գտնվող 07-021-0017-0005 կադաստրային ծածկագրով հողամասից 0.08062 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասում ինքնակամ կառուցված շինության պահպանումը չի խախտում այլլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածքով սահմանված հողամասերում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների հիման վրա և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.

1.Գառնի համայնքի Գառնի գյուղի 4-րդ թաղամասի 4-րդ փողոց, 5/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 07-021-0017-0005 կադաստրային ծածկագրով հողամասից 0.08062 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասում Հռիփսիմե Նորիկի Սիրեկանյանի կողմից ինքնակամ կառուցված 159.66 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական՝ որպես համայնքային սեփականություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner