Համաձայն <<Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասի իրավական կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի, հաշվի առնելով, որ օրինական հատկացված հողամասին կից ինքնակամ զբաղեցրած հողամասը և օրինական հատկացված հողամասը մինչև 2001 թվականի մայիսի 15-ը ունեցել է նույն սահմանագիծը և փաստացի օգտագործվել և մինչ օրս օգտագործվում է Զավեն Մանուկյանի, Զվարթ Հակոբյանի, Էդգար Մանուկյանի, Էմին Մանուկյանի կողմից, քարտեզագրվել և նույն սահմանագծով ճանաչվել է որպես մեկ միավոր, ինչը երևում է համայնքի հողակադաստրային քարտեզում և այն, որ օրինական և նշված ինքնակամ զբաղեցրած հողամասը չի գտնվում հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի շարքում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ աննվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ՝ որոշում եմ.
1. Զավեն Մանուկյանի, Զվարթ Հակոբյանի, Էդգար Մանուկյանի, Էմին Մանուկյանի կողմից փաստացի օգտագործվող 07-026-0116-0015 կադաստրային ծածկագրով 0.32325 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահողի սեփականության իրավունքը ճանաչել ամբողջությամբ:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: