Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գառնի համայնքի Գեղարդ գյուղի որոշ փողոցներ անհրաժեշտություն է առաջացել ներբնակավայրային օբյեկտների անվանակոչման, Գառնի համայնքի ավագանին որոշում է. 1. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտները անվանակոչել
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ Գառնի համայնքի գյուղ Գեղարդ 4-րդ փողոց:
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ Գառնի համայնքի գյուղ Գեղարդ 5-րդ փողոց:
3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ Գառնի համայնքի գյուղ Գեղարդ 4-րդ փողոց 1-ին նրբանցք:
4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ Գառնի համայնքի գյուղ Գեղարդ 4-րդ փողոց 2-րդ նրբանցք:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |