Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Յուսեֆ Քարիմի Ղուկայսանի դիմում խնդրանքը, Գառնի համայնքի ավագանին որոշում է՝ Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Յուսեֆ Քարիմի Ղուկայսանի սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0084-0033 կադաստրային ծածկագիր 0.15337 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատեսք հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման 07-021-0084-ից կադաստրային ծածկագրի հողատեսք՝ 0.02464 հա մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ /168840/ ՀՀ դրամ հողամասի ընդլայնման նպատակով: |