Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրնսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 07-ի թիվ 115-Ա որոշումը ՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Սերոբ Ռոմանոսի Մանուկյանին պատկանող Գառնի համայնքի Գեղադիր գյուղում գտնվող 07-021-0029-0011 կադաստրային ծածկագրով 0.05412 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0029-0012 կադաստրային ծածկագրով 0.05384 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Սերոբ Ռոմանոսի Մանուկյանին:
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո, Գառնի համայնքի բյուջեի N 900105208178 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 1024100 /մեկ միլիոն քսանչորս հազար հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: