Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի ավագանին որոշում է 1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող՝ պետական սեփականություն հանդիսացող 07-026-0684-0008 կադաստրային ծածկագրով 0.582 հա գյուղատնտեսական արոտավայր հողամասի օտարման վերաբերյալ:
2.Հրապարակային սակարկության մեկնարկային գինը սահմանել 30000 (երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ 10 (տաս) տարի ժամկետով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |