Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67 հոդվածի 3-րդ մասի, Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի թիվ 14-Ա որոշման և աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի մարտի 28-ի թիվ 01 արձանագրության՝ որոշում եմ.
1. 2024 թվականի մարտի 28-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0220-0210 կադաստրային ծածկագրով 0.1 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի աճուրդ վաճառքում առավելագույն գին առաջարկած Գագիկ Աշոտի Գրիգորյանի հետ (ծնվ. 07.01.1994թ) կնքել առուվաճառքի պայմանագիր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: