Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2024DDRHC2 ծածկագիրը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով Արսեն Ատոմի Բաղդասարյանին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, 07-021-0086-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների հիման վրա և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Արսեն Ատոմի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 2.67 քմ արտաքին մակերեսով նկուղը, ինքնակամ բացված թվով 4 պատուհաններն ու 2 դռները, 29.23քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105207212 հաշվեհամարին 113 370 /հարյուր տասներեք հազար երեք հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ մուծելուց հետո:
2.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: