Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67 հոդվածի 3-րդ մասի, Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 30-ի թիվ 120-Ա որոշման և աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 04 արձանագրության՝ որոշում եմ.
1. 2024 թվականի հոկտեմբերի 14-ին կայացած՝ համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0220-0234 կադաստրային ծածկագրով 0.02 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասի աճուրդ վաճառքում առավելագույն գին առաջարկած Սիրանուշ Զոհրապի Մանուկյանի հետ (ծնվ. 01.02.1980թ.) կնքել առուվաճառքի պայմանագիր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: