Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ինմասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականիմայիսի 18-ի N 912 որոշմամբ հաստատված կարգի 33 կետի <<զ>> ենթակետով, 33.1 կետի <<բ>> ենթակետով 33.2կետով հիմք ընդունելով համայնքի ղեկավարիառաջարկը ևկառույցներնիրականացրած անձի դիմումը ավագանին որոշում է՝
1. Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղի 5-րդ թաղամաս 4-րդ փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն համարվող 07-021-0004-0048 ծածկագրով օրինականացված ինքնակամ կառույցն ու համապատասխան հողամասը նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքի կարգով վաճառել տվյալ կառույցն իրականացնող Բարսեղ Գևորգյանին.
2. Ուղղակի վաճառքի գին սահմանել Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված կարգով. (հող 0.00587 հա արժեքը 170000 ՀՀ դրամ, շենք.շինության 21.25 քմ արժեքը 106700 ՀՀ դրամ)
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: