2024 թվականի N_ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Արամ Արտավազդի Հովսեփյանի դիմում խնդրանքը համայնքի ավագանին որոշում է՝Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացիներ Արամ Արտավազդի Հովսեփյանին, Արմինե Արտավազդի Հավսեփյանին և Սուսաննա Ժորայի Բաղդասարյանին համասեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0062-0014 կադաստրային ծածկագիր 0.124 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատեսք հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 07-021-0062-0039 կադաստրային ծածկագրի հողատեսք՝ 0.05049 հա մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ /1464500/ ՀՀ դրամ հողամասի ընդլայնման նպատակով: |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|