Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 06
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

04 դեկտեմբերի 2023 թվականի N 06

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու «Գառնի համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծը հաստատելու վերաբերյալ հանրային քննարկումը

 2023 թվականի դեկտեմբերի 04-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայքի վարչական շենքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու «Գառնի համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծը հաստատելու վերաբերյալ հանրային քննարկումը:

Բաց լսումների բացման խոսքով հանդես եկավ աշխատակազմի քարտուղար` Լիպարիտ Թադևոսյանը,  ով մասնավորապես նշեց, որ   2023 թվականի  դեկտեմբերի 04-ի   բաց լսումների համար հիմք է   հանդիսացել  համայնքի  ղեկավարի  2023 թվականի  նոյեմբերի 17–ի  № 1125  որոշումը, ըստ որի համայնքապետարանի տեղեկատվական կառավարման համակարգում   տրվել է հրավերի հայտարարություն: 

Մուտքի խոսքով հանդես եկավ ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայքիղեկավար Տիգրան Պողոսյանը, ապա խոսքը տրամադրեց  «Ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման» բաժնի պետ՝ Արփենիկ Բաղդասարյաինին:

Լսումներիընթացքում, «Ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման» բաժնի պետ՝ Արփենիկ Բաղդասարյանի կողմից ներկայացվեց Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու «Գառնի համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ ընդհանրական տեղեկատվություն:

Այնուհետև, աշխատակազմի քարտուղար՝ Լիպարիտ Թադևոսյանի կողմից  ներկաներին ներկայացվեց, որ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու «Գառնի համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ կամ առարկություններ՝  իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից չեն ներկայացվել:

Տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակություն Գառնի համայնքի ղեկավար՝ Տ. Պողոսյանի և լսումների ներկաների միջև:

Բաց լսումները ավարտվեցին ժամը  12.45-ին :

Լսելով վերոգրյալը, հանրային լսման մասնակիցները առարկություններ չհայտնեցին և կարևորելով ծրագրերի իրականացումը, տվեցին իրենց համաձայնությունը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու «Գառնի համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծը հաստատելուն:



Կից փաստաթղթեր՝
(1.49 Մբ)
(340.23 Կբ)
(1.28 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner