Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված «ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» դրական եզրակացությունները և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի ավագանին որոշում է՝
1.ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ գյուղում քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.8302 հա մակերեսով այլ, վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 07-052-0139-0008)՝ փոխադրել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակությամբ:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը
3. Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 12-ի «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» N 40-Ա որոշումը։