Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912 որոշմամբ հաստատված կարգի 33 կետի <<զ>> ենթակետով, 33.1 կետի <<բ>> ենթակետով 33.2 կետով հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը և կառույցներն իրականացրած անձի դիմումը, Գառնի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Կոտայքի մարզի Գառնի համայնքի Հացավան գյուղի 4-րդ փողոց թիվ 1/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն համարվող 07-041-0002-0025 ծածկագրով օրինականացված ինքնակամ կառույցն ու համապատասխան հողամասը նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքի կարգով վաճառել տվյալ կառույցն իրականացնող Շավարշ Սարգսյանին:
2. Ուղղակի վաճառքի գին սահմանել Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված կարգով. (հող 0.00934 հա արժեքը 269670 ՀՀ դրամ, շենք.շինության 5.18քմ արժեքը 14740 ՀՀ դրամ)
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |