Այսօր: Ուրբաթ, 11 Ապրիլի 2025թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 61-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԼԻՊԱՐԻՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կետով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 11-րդ հոդվածով՝ ավագանին որոշում է

Ա. Բնաիրային օգնություն՝ դրամական հատուցմամբ, սննդի, դեղորայքի , հագուստի, կենցաղային անհրաժեշտ իրերի ձերք բերման համար հետևյալ խմբերին պատկանող անձանց ընտանիքներին:

1. Ընտանիքում խնամառու ( անչափահաս, հաշմանդամության 1-ին, 2-րդ խումբ ունեցող, 75 և ավելի տարեկան), կամ ոչ աշխատունակ աձանց և աշխատունակների հարաբերակցության բարձր ցուցանիշի առկայություն ունեցող անձանց:

2. Միայնակ կամ անժառանգ տարեցներին,

3. Հաշմանդամության առաջին կամ երկրորդ խումբ կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող անձանց,

4. Հրատապ արձագանք պահանջող իրավիճակում հայտնված անձանց

5. Ծնողազուրկ կամ միակողմանի ծնողազուրկ երեխաներին,

6. Միայնակ մոր երեխաներին

7. Փախստական կամ տեղահաված ընտանիքներին

8. Բնաիրային հատուցման չափը սահմանել առավելագույնը 30000 ՀՀ դրամ։

«Դրամական հատուցումը տրամադրվում է կազմակերպություններին՝ դրանց կողմից մատուցված ծառայությունների ամբողջական կամ մասնակի հատուցման նպատակով դրամական փոխանցումների միջոցով։ Դրա անհնարինության դեպքում դրամական հատուցման համար դիմած կամ ստացած անձը հիմնավորում է հատուցման հանգամանքը համապատասխան անդորրագրերով։ »

Բ. Ուսման վարձավճարների հատուցում՝տրամադրել հետևյալ խմբերին պատկանող անձանց՝

1. Ընտանիքում խնամառու ( անչափահաս, հաշմանդամության 1-ին, 2-րդ խումբ ունեցող, 75 և ավելի տարեկան), կամ ոչ աշխատունակ ամձանց և աշխատունակների հարաբերակցության բարձր ցուցանիշի առկայություն ունեցող անձանց:

2. Հաշմանդամության առաջին կամ երկրորդ կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող անձանց,

3. Հրատապ արձագանք պահանջող իրավիճակում հայտնված անձանց

4. Ծնողազուրկ կամ միակողմանի ծնողազուրկ երեխաներին,

5. Միայնակ մոր երեխաներին

6. Փախստական կամ տեղահաված ընտանիքներին

Անձը կարող է օգտվել ուսման վարձավճարի հատուցումից, եթե հաշվառված չէ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ եթե հաշվառված է, սակայն չի օգտվում պետության կողմից սահմանված ուսման վարձի վճարման արտոնություններից։

Ուսման վարձավճարների հատուցման չափը սահմանել առավելագույնը՝ 40000 ՀՀ դրամ Հատուցումը տրամադրվում է բնակչի դիմումի համաձայն ՝ հիմք ընդունելով սոցիալական աշխատողի կողմից կարիքի գնահատման արդյունքները և ներկայացված համապատասխան անդորրագիրը: Դրամական հատուցումը կարող է տրամադրվել մեկ տարվա ընթացքում մեկ անգամից ավելի անգամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner