Համաձայն Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 30-ի <<Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքը (Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան և Ողջաբերդ բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-9 համակցված տարածական պլանավորման նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով>> թիվ 122-Ն որոշման՝ որոշում եմ.
1.Գառնի համայնքի Գառնի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արա Հակոբի Աբելյանին սեփականության իրավունքով պատկանող 07-021-0307-0063 կադաստրային ծածկագրով 0.10594 հա հնդավոր հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը համայնքի բյուջեի 900105207170 հաշվեհամարին պետք է մուծի հողամասի կադաստրային արժեքների տարբերություն գումարը, որը կազմում է 2 868 330 /երկու միլիոն ութ հարյուր վաթսունութ հազար երեք հարյուր երեսուն/ ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: