Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրնսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 07-ի թիվ 193-Ա որոշումը ՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Արթուր Դանիելյանին պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0085-0002 կադաստրային ծածկագրով 0.2755 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0085-0113 կադաստրային ծածկագրով 0.09995 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Արթուր Դանիելյանին:
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո, Գառնի համայնքի բյուջեի N 900105207170 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 2887000 /երկու միլիոն ութ հարյուր ութսունյոթ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: