Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի պահանջներով, կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2024ACUK7F ծածկագրով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մուրադ Աշոտի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, 07-021-0035-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
որոշում եմ`
1. Մարտիրոս, Հովհաննես և Արթուր Հովհաննիսյաններին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 94.66քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 31.18քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 6.22քմ և 2.67քմ մակերեսներով պարիսպները համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105207212 հաշվին 198 600 /հարյուր իննսունութ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ մուծելուց հետո :
2.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: