Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրնսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 07-ի թիվ 205-Ա որոշումը ՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով ՙՌՈԶ ԱՐՏ՚ ՍՊԸ-ին պատկանող Գառնի համայնքի Գողթ գյուղում գտնվող 07-026-0106-0043 կադաստրային ծածկագրով 0.2334 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահողին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-026-0106-0037 կադաստրային ծածկագրով 0.03942 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահողը կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող ՙՌՈԶ ԱՐՏ՚ ՍՊԸ-ին:
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո, Գառնի համայնքի բյուջեի N 900105207170 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 22000 /քսաներկու հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: