Համաձայն Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 30-ի <<Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքը (Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան և Ողջաբերդ բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-9 համակցված տարածական պլանավորման նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով>> թիվ 122-Ն որոշման՝ որոշում եմ.
1.Գառնի համայնքի Գեղադիր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-022-0140-0002 կադաստրային ծածկագրով հողամասից 0.0303հա արոտավայրի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: