Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրնսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 06-ի թիվ 88-Ա որոշումը և քաղաքացի Դիանա Երվանդի Գասպարյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Դիանա Երվանդի Գասպարյանին պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0089-0184 կադաստրային ծածկագրով 0.12703 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0089-0194 կադաստրային ծածկագրով 0.01203 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Դիանա Երվանդի Գասպարյանին:
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերերը սույն որոշման ընդունումից հետո, Գառնի համայնքի բյուջեի N 900105209170 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 374370 /երեք հարյուր յոթանասունչորս հազար երեք հարյուր յոթանասուն/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: