Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդված առաջին մասի 28-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի թիվ 515-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, համայնքի ավագանին որոշում է 1.Հաստատել «Գառնի համայնքի Գառնի գյուղի մանկապարտեզ» և «Գառնի համայնքի Գեղադիր գյուղի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածների և օրենքով սահմանված կարգով այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ պետական հաշվառման: |