Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, հիմք ընդունելով կադաստրի կոմիեում հաշվառված լինելու վերաբերյալ թիվ 2024L3RTVU տեղեկանքը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վահան Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, 07-021-0033-0062 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Վահան Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, 07-021-0033-0062 կադաստրային ծածկագրով 0.1500 հա հողամասում ինքնակամ կառուցված 41.07քմ մակերեսով ծածկը, 20.44քմ մակերեսով պարիսպը համարել օրինական:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինությունները կառուցվել են 2001թվականի մայիսի 15-ից առաջ, շինությունների օիրնականացման համար գումար չի գանձվում:
2.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: