Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 25-ի թիվ 85-Ա որոշումը և քաղաքացի Սուսաննա Դավթյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղի Գեղարդի Խճուղի 1/16 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-026-0154-0050 կադաստրային ծածկագրով 0.0364 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում գտնվող օրինականացված ինքնակամ կառույցն ու համապատասխան հողամասը նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի կարգով վաճառել տվյալ կառույցն իրականացրած Սուսաննա Դավթյանին:
2. Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ուղղակի վաճառքի գին սահմանել 0.0364 հա հողամասի համար՝ 683490 (վեց հարյուր ութսուներեք հազար չորս հարյուր իննսուն) ՀՀ դրամ, 132.8 քմ ինքնակամ կառույցի համար՝ 566530 (հինգ հարյուր վաթսունվեց հազար հինգ հարյուր երեսուն) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: