Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի համայնքի ավագանին որոշում է 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Առաջարկել Գառնի համայնքի ղեկավարին՝ համայնքային ծառայության պաշտոնների անվանացնակում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու նպատակով սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին: |