Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասովև հիմք ընդունելով համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 34-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 93-96-րդ կետերը, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածով համայնքի ավագանին որոշում է. 1. Ավագանու որոշումների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման նպատակով ստեղծել մշտական գործող հետևյալ հանձնաժողովները և հաստատել հանձնաժողովների անդամների կազմը՝
1) Իրավական, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ ա Հմայակ Աղաջանյան, բ. Մանուկ Բաղդասարյան, գ. Տիրան Մովսիսյան, դ. Արամ Մկրտչյան: 2) Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, բնության պահպանության և տրանսպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ ա. Կարեն Գաբրիելյան, բ. Սիրակ Հովհակիմյան, գ. Արամ Հովսեփյան, դ. Ալիկ Ալոյան,
3) Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ ա. Նաիրա Խաչատրյան, բ. Սիրակ Հովակիմյան, գ. Արսեն Ստեփանյան:
2. Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայնքի ավագանու 02 Սեպտեմբերի 2022թվականի <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու որոշումների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման նպատակով ստեղծվող մշտական գործող հանձնաժողովների անհատական կազմերի մասին>> N 105-Աորոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից |