Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 25-ի թիվ 93-Ա որոշումը ՝ որոշում եմ.
1.Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղի Գեղարդի Խճուղի 52 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-026-0151-0076 կադաստրային ծածկագրով 0.06853 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում գտնվող համայնքային սեփականության իրավունքը ճանաչված ինքնակամ կառույցն ու համապատասխան հողամասը նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի կարգով վաճառել տվյալ կառույցն իրականացրած Հայկ Դանիելի Տոնոյանին:
2. Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ուղղակի վաճառքի գին սահմանել 0.06853 հա հողամասի համար՝ 1 286 790 (մեկ միլիոն երկու հարյուր ութսունվեց հազար յոթ հարյուր իննսուն) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: