Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 02
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

25 սեպտեմբերի 2023 թվականի N 02

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնիի բազալտի հանքավայրի տեղամասի օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ հանրային 2-րդ քննարկում

 2023 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայքի վարչական շենքում տեղի ունեցավ «ԱՆԴԵԶԻՏԲԱԶԱԼՏ» ՍՊ ընկերության ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի բազալտի հանքավայրի տեղամասի օգտակար հանածոների արդյունահանման  վերաբերյալ հանրային 2-րդ քննարկումը:

Մուտքի խոսքով հանդես եկավ ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայքիղեկավարի տեղակալ Կարեն Գաբրիելյանը, ապա և խոսքը տրամադրեց  «Շրջակամիջավայրիվրաազդեցությանգնահատմանևփորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ՝ մասնագետ Ա. Վարդանյանին:

Լսումներիընթացքում, որը տեսաձայանագրվել է, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակամիջավայրիվրաազդեցությանգնահատմանևփորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ՝ մասնագետ Ա. Վարդանյանի կողմից ներկայացվեց փորձաքննական փուլի գործընթացի վերաբերյալ ընդհանրական տեղեկատվություն:

«Շրջակամիջավայրիվրաազդեցությանգնահատմանևփորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ՝ մասնագետ Ա. Վարդանյանի կողմից բարձրացվեց մի շարք հարցեր, որոնցից հիմնականը վերաբերվում էր նախնական գնահատման հայտում նշված պայթցման աշխատանքների, տարածքում առկա հեղեղատարի, համայնքային ճանապարհի, հայցվող տեղամասի հարևանությամբ գտնվող այգիների և այլնի վերաբերյալ:

Ինչին ի պատասխան ընկերության ներկայացուցիչ Գուրգեն Հակոբյանը հայտնեց, որ հիմնական փուլում (եթե գորընթացը ունենա շարունակական բնույթ) պայթեցման աշխատանքներ չեն նախատեսվում և անհրաժեշտության դեպքում այդ մասը նախնական գնահատման հայտը կլրամշակվի: 

ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայքիղեկավարի տեղակալ Կարեն Գաբրիելյանը հայտնեց, որ որ համայքային ճանապարը չի օգտագործվում, իսկ հեղեղատարը երբեք նպատակին չի ծառայել:

Հայցվող տեղամասի հարևանությամբ գտնվող այգիների սեփականատերերը հայտնեցին, որ չեն առարկում այդ տարածքում օգտակար հանածոյի արդյունահանաման աշխատանքներ իրականացնելուն:

Խոսվեց նաև հանքավայրի տարածքից մի քանի կմ հեռավորության վրա նախատեսվող ջարդիչ կայանի կառուցապատման վերաբերյալ:

Տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակություն ընկերության ընկերության ներկայացուցիչ Գուրգեն Հակոբյանի,  «Շրջակամիջավայրիվրաազդեցությանգնահատմանևփորձաքննության կենտրոն» ՊՈԱԿի ներկայացուցիչ՝ մասնագետ Ա. Վարդանյանի և լսումների ներկա բնակիչներին միջև:

Լսելով վերոգրյալը, մենք` ներքոստորագրյալներս կողմ ենք և տալիս ենք մեր համաձայնությունը ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայքի տարածքում գտնվող «ԱՆԴԵԶԻՏԲԱԶԱԼՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի բազալտիհանքավայրիտեղամասումում օգտակար հանածոների արդյունահանման իրավունքի վերաբերյալ աշխատանքներ իրականացնելու համար:



Կից փաստաթղթեր՝
(1.39 Մբ)
(765.69 Կբ)
(364.35 Կբ)
(700.69 Կբ)
(83.98 Կբ)
(75.25 Կբ)
(133.25 Կբ)
(84.28 Կբ)
(78.09 Կբ)
(69.39 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner