Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջինմասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Արշակ Վաղարշակի Խաչատրյանի դիմոմ խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.
Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Արշակ Վաղարշակի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Հացավան գյուղում գտնվող 07-041-0112-0003 կադաստրային ծածկագիր 1.0 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 07-026-0112-0009 կադաստրային ծածկագրի այլհողատեսք՝ 0.45 հա մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ հողամասի ընդլայնման նպատակով |