Համաձայն <<Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասի իրավական կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի, հաշվի առնելով, որ օրինական հատկացված հողամասին կից ինքնակամ զբաղեցրած հողամասը և օրինական հատկացված հողամասը մինչև 2001 թվականի մայիսի 15-ը ունեցել է նույն սահմանագիծը և փաստացի օգտագործվել և մինչ օրս օգտագործվում է Մարգարիտ Շավարշի, Նաիրա Սուրենի, Լիլիա Սուրենի Հախվերդյանների կողմից, քարտեզագրվել և նույն սահմանագծով ճանաչվել է որպես մեկ միավոր, ինչը երևում է համայնքի հողակադաստրային քարտեզում և այն, որ օրինական և նշված ինքնակամ զբաղեցրած հողամասը չի գտնվում հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի շարքում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ աննվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37 հոդվածի 1-ին մասի որոշում եմ.
1. Մարգարիտ Շավարշի, Նաիրա Սուրենի, Լիլիա Սուրենի Հախվերդյաններին օրինական հատկացված 07-021-0079-0015 կադաստրային ծածկագրով 0.0560 հա հողամասին կից, իրենց կողմից փաստացի ավել օգտագործվող 0.00812 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականության իրավունքը (ընդհանուր 0.06412 հա մակերեսի համար) ճանաչել ամբողջությամբ:
2. Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայքնի ղեկավարի 2025 թվականի սեպտեմբերի 30-ի <<Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փաստացի օգտագործման չափով ճանաչելու մասին>> թիվ 1493 որոշումը:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: