Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով հաստատել ստորև նշված ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը՝
1) «Գառնի համայնքում խաղահրապարակի կառուցում»,
2) «Գառնի համայնքի Գողթ բնակավայրի արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոնի շենքի կառուցում»,
3) «Գառնի համայնքում խմելու ջրի խողովակների անցկացում»:
4) «Գառնի համայնքի Գեղարդ բնակավայրի խմելու ջրագծի և ռեզերվուարի կառուցում»:
2. Սահմանել, որ վերոնշյալ ծրագրերի իրականացման և համայնքային ներդրում կատարելու համար համայնքի 2025 թվականի բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսվում են հետևյալ չափերով՝
1) « Գառնի համայնքում խաղահրապարակի կառուցում» ծրագրի համար՝ նախատեսված ծախսերի 70 տոկոսը,
2) « Գառնի համայնքի Գողթ բնակավայրի արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոնի շենքի կառուցում» ծրագրի համար՝ նախատեսված ծախսերի 65 տոկոսը,
3) « Գառնի համայնքում խմելու ջրի խողովակների անցկացում» ծրագրի համար՝ նախատեսված ծախսերի 35 տոկոսը,
4) «Գառնի համայնքի Գեղարդ բնակավայրի խմելու ջրագծի և ռեզերվուարի կառուցում» ծրագրի համար՝ նախատեսված ծախսերի 35 տոկոսը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |