Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Էդուարդ Կարոյի Վանեսքեհյանի դիմումը, Գառնի ամայնքի ավագանին որոշում է. 1.Քաղաքացի Էդուարդ Կարոյի Վանեսքեհյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-041-0122-0037 կադաստրային համարի գյուղատնտեսական այլ նշանակության 1.20003 հա մակերեսով հնդավոր հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակությանհողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ պահեստ, կառուցման նպատակով:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: |