Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Մուշեղ Հենրիկի Սարգսյանի դիմում խնդրանքը համայնքի ավագանին որոշում է՝ Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացիներ Մուշեղ Հենրիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Հացավան գյուղում գտնվող 07-041-0106-0015 կադաստրային ծածկագիր 1.8043 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահող հողատեսք հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական այլ 07-041-0106-0015 կադաստրային ծածկագրի հողատեսք՝ 0.18805 հա մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ /14000/ ՀՀ դրամ հողամասի ընդլայնման նպատակով: |