Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով այն, որ Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0220-0001-ից 0.0639 հա, 07-021-0383-0115-ից 0.30914 հա ծածկագրով հողամասերի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0220-0001-ից 0.0639 հա, 07-021-0383-0115-ից 0.30914 հա ծածկագրով հողամասերի նկատմամբ:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում: |