Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի, 10-րդ հոդվածի 4-րդ մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի և 19-րդ հոդվածի 4-րդ մասի, համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները կազմակերպում և իրականացնում է «Գառնիի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, իրենց կանոնադրական լիազորությունների շրջանակներում և սույն որոշմամբ սահմանված նորմերին ու պայմաններին համապատասխան։
2. Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները ֆինանսավորվում են Գառնի համայնքի բյուջեից` առանձին ծախսային ծրագրով։
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման տեղական պլան` համաձայն հավելված N 1-ի: