Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքային սեփականություն հանդիսացող Գառնի համայնքի Գառնի գյուղի Գեղարդի խճուղի թիվ 1/5 հասցեի (ծածկագիր 07-026-0157-0001), բնակավայրի ընդհանուր օգտագործման 0.1108 հա մակերեսով հողատարածքը մրցույթային կարգով կառուցապատման իրավունքով տրամադրել:
2.Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքային սեփականություն հանդիսացող Գառնի համայնքի Գառնի գյուղի Գեղարդի խճուղի թիվ 1/5 հասցեի, բնակավայրի ընդհանուր օգտագործման 0.1108 հա մակերեսով հողատարածքը մրցույթային կարգով կառուցապատման իրավունքով տրամադրել տարեկան վարձավճարը սահմանել 200000 ( երկու հայրուր հազար) ՀՀ դրամ: |